Միրզոյան

Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան

Հայաստանը հավատացած է՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։  Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝  ելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը:

«Պատմության ընթացքում քաղաքակրթությունները ծառայել են որպես մարդկային ստեղծարարության, գիտելիքի և էթիկական սկզբունքների կարևոր աղբյուրներ՝ մշակութային հիշողության շտեմարաններ, որոնք շարունակում են ձևավորել մեր հավաքական ինքնությունը: Մշակութային բազմազանությունը դնելով երկխոսության կենտրոնում՝ մենք ոչ միայն ընդունում ենք հնագույն քաղաքակրթությունների խոր ազդեցությունը ժամանակակից համաշխարհային մշակութային պատկերի ձևավորման վրա, այլ նաև բացահայտում, թե ինչպես նրանց ժառանգությունը կարող է մեզ ուղղորդել դեպի խաղաղություն, փոխադարձ հարգանք և ըմբռնում՝ միևնույն ժամանակ ընդունելով այլ մշակույթներն ու բազմազանությունը։

Այս բացառիկ հարթակը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն անդրադառնալ բազմակողմ օրակարգի ավանդական թեմաներին, այլև ունի հսկայական չիրացված ներուժ՝ խթանելու միջմշակութային փոխանակումները և խաղաղության մշակույթը։

Մենք խորապես հավատացած ենք մշակութային դիվանագիտության գործիքների, կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև մշակութային և հոգևոր զբոսաշրջության փոխանակումների ուղղությամբ ներդրում կատարելու անհրաժեշտության մեջ՝ ատելության և բաժանման խոսույթներին հակազդելու համար։ Մասնավորապես, մշակութային զբոսաշրջությունը ծառայում է որպես արդյունավետ միջոց ժողովուրդների միջև շփումների և միջմշակութային երկխոսության համար՝ խթանելով համակրանքն ու մշակութային բազմազանության նկատմամբ անկեղծ գնահատականը:

Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն է մշակութային ժառանգության պաշտպանությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից և եղանակային ծայրահեղ պայմաններից: Մենք կարող ենք նաև փոխանակել լավագույն փորձը ժառանգության պաշտպանության ոլորտում՝ միաժամանակ ապահովելով բնության պահպանությունն ու կենսաբազմազանությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս հանդիպումն անցկացվում է մի ժամանակահատվածում, երբ բազմակողմ համակարգը և միջազգային իրավունքը բախվում են աննախադեպ մարտահրավերների։ Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով: Այսպիսի գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով, ծառայում են նաև որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» և բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերը։ Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների։

Այս նպատակով Հայաստանը վճռականորեն աջակցում է բազմակողմ հաստատությունների, մասնագիտացված գործակալությունների և իրավական գործիքների ամրապնդմանը՝ մշակութային ժառանգությունն առավել արդյունավետ պաշտպանելու, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար:

Ավելին, Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում։ Մենք աջակցում ենք Ֆորումի կարողությունների ամրապնդմանը՝ հնարավորություն տալու նրան իրականացնել փոփոխվող և նոր մարտահրավերներին համապատասխան հավակնոտ և գործնական քայլեր:

Հարգելի՛ գործընկերներ,

Մշակութային ժառանգության պաշտպանության մեր քաղաքականությանը համահունչ՝ Հայաստանը հատուկ շեշտադրում է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերի վրա։  Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը. կոնվենցիա, որը հիմնաքար է մեր հավաքական ջանքերում:  Որպես Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտե ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև փորձում է նպաստել այս ոլորտում համաշխարհային ջանքերին։ Վերջերս մենք աջակցեցինք Լիբանանի՝ 34 մշակութային վայրերի հրատապ ուժեղացված պաշտպանության խնդրանքին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով վերջին ռազմական գործողություններից բխող սպառնալիքներին դիմակայելու համար:  Մենք նաև կիսվել ենք մեր փորձով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնությունը՝ ցույց տալով մեր հանձնառությունը միջազգային համագործակցության և հավաքական ժառանգության պահպանման հարցում:

Ամփոփելով՝ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ: Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը: Մենք շարունակելու ենք համագործակցել Ֆորումի անդամ պետությունների հետ՝ հանուն ավելի խաղաղ, արդար և ներդաշնակ ապագայի։

Հուսով եմ, որ Երևանում Ձեր գտնվելու ընթացքում դուք կվայելեք հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությունը և այս ֆորումի անդամ բազմաթիվ երկրների հետ դրա քաղաքակրթական փոխազդեցության փաստագրված վկայությունները»,- մասնավորապես ասել է Միրզոյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

տրսը
ՌԴ-ն հավանություն է տվել Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի նախագծին
ֆբդս
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Վարդանյաններ
Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին
 Տիգրան Աբրահամյան
Հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման առումով. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ՊՆ
Քննարկվել է հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը. ՀՀ ՊՆ
Ավետիսյան
«Խաղաղության խաչմերուկ», «տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ» և այլն․ սրանք իրականում իշխանության կողմից սուտ խոստումների նոր փաթեթավորումներն են. Թադևոս Ավետիսյան
Արցախ
Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով
Germany
Գերմանիան Ուկրաինային է փոխանցել IRIS-T հակաօդային պաշտպանության վեցերորդ համակարգը
Էրդողան
Իսրայելական ագրեսիան պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ. Էրդողան
Օսկանյան
300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան 
Արցախ
Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել. «Գեղարդ» հիմնադրամ
քհե
Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը փոխվում է. բարձրանում է Թուրքիայի «լիալուսինը». The Guardian
8шще0
Ադրբեջանում «խորքային պետություն ստեղծելու փորձ է կանխվել»
Փաշինյան ալիև
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկшլացիшյի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ
Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ նկատմամբ ունեցած տարածքային պահանջները. Փաշինյան
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան. Փաշինյան
8
Ադրբեջանը «Իսլամական ութնյակի» անդամ է դարձել
Արման Թաթոյան
Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքներ նորոգելով, երբ ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով․ Արման Թաթոյան
ԵԽ
Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Փաշինյան
Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել․ Փաշինյան
ghnjc
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայողի Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Պուտին
Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան. Պուտին
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Կոստանյան
Կոստանյանը` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
համապարփակ
Քաղաքացիական պաշտպանությունը Շվեյցարիայում. պաշտպանական ամրություններ և ապաստարաններ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Սիրիայի դեպքերից հետո Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Զաքարյան
Վրաստանի նախագահ
Եթե ​​Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի
Ռուբեն Վարդանյան
Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. «Մենք ենք մեր սարերը»
Միրզոյան
Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան
Գերասիմով
Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատումն ավարտվել է. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ