ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան. Փաշինյան

Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ և կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետև պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը: 

Այս մասին  ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել և մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ»,- ասել է նա:

Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից, հարցին ի պատասխան Փաշինյանը նշել է.

«Այո, և այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան և Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը:

Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, եւ երկրորդը՝ Հայաստանի և  Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,- ընդգծել է վարչապետը:

«Եթե հարցին մոտենանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսակետից,  մեր օրենքներով խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Ազգային ժողովում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեև 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), կստացվի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշտ էին, և  Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Խաղաղության պայմանագրի և Սահմանադրության որոշ դրույթների միջեւ: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ և տարածքային պահանջների թեման վերջնականորեն կփակվի: Նույնը տեղի կունենա նաև Ադրբեջանում: Այսինքն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի և՛ Հայաստանի, և՛Ադրբեջանի մտահոգությունները, այդ թվում՝ սահմանադրությունների հետ կապված»:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

տրսը
ՌԴ-ն հավանություն է տվել Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի նախագծին
ֆբդս
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Վարդանյաններ
Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին
 Տիգրան Աբրահամյան
Հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման առումով. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ՊՆ
Քննարկվել է հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը. ՀՀ ՊՆ
Ավետիսյան
«Խաղաղության խաչմերուկ», «տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ» և այլն․ սրանք իրականում իշխանության կողմից սուտ խոստումների նոր փաթեթավորումներն են. Թադևոս Ավետիսյան
Արցախ
Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով
Germany
Գերմանիան Ուկրաինային է փոխանցել IRIS-T հակաօդային պաշտպանության վեցերորդ համակարգը
Էրդողան
Իսրայելական ագրեսիան պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ. Էրդողան
Օսկանյան
300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան 
Արցախ
Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել. «Գեղարդ» հիմնադրամ
քհե
Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը փոխվում է. բարձրանում է Թուրքիայի «լիալուսինը». The Guardian
8шще0
Ադրբեջանում «խորքային պետություն ստեղծելու փորձ է կանխվել»
Փաշինյան ալիև
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկшլացիшյի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ
Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ նկատմամբ ունեցած տարածքային պահանջները. Փաշինյան
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան. Փաշինյան
8
Ադրբեջանը «Իսլամական ութնյակի» անդամ է դարձել
Արման Թաթոյան
Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքներ նորոգելով, երբ ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով․ Արման Թաթոյան
ԵԽ
Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Փաշինյան
Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել․ Փաշինյան
ghnjc
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայողի Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Պուտին
Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան. Պուտին
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Կոստանյան
Կոստանյանը` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
համապարփակ
Քաղաքացիական պաշտպանությունը Շվեյցարիայում. պաշտպանական ամրություններ և ապաստարաններ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Սիրիայի դեպքերից հետո Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Զաքարյան
Վրաստանի նախագահ
Եթե ​​Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի
Ռուբեն Վարդանյան
Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. «Մենք ենք մեր սարերը»
Միրզոյան
Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան
Գերասիմով
Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատումն ավարտվել է. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ