Հայաստանն ի՞նչ սահմաններ կունենա, եթե 1976 թվականի քարտեզով սահմանազատումը լինի. քարտեզագիր․ «News.am»
1976 թվականի քարտեզները նույն քարտեզներն են, ինչ-որ 1991 թվականի քարտեզները` Խորհրդային միության վարչական սահմաններն են, որոնք Ալմա-Աթայի հռչակագրով դարձան միջպետական սահմաններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը:
«Կիրանցը և Խեյրիմլին իրարից հեռու են եղել շուրջ 200 մետր, նրանց մեջտեղով անցնում է ճանապարհը, որ կամուրջը, գետի վրայից անցնելով, մտնում է հայկական տարածք, իսկ սահմանը Խորհրդային միությունը երկարացրել է Կիրանցի կողմից և կամուրջը ներառել Ադրբեջանի տարածք: Եթե մենք այս սահմաններով ենք գծում, մենք այս կամուրջը պետք է տանք Բաքվին (խմբ.), որպեսզի չասի, որ մեր բնակավայրը դուք մեզանից գրավել եք, մարդկանց էլ դուրս եք արել: Մենք կամուրջը հետ ենք տալիս, նոր ճանապարհ ենք կառուցում, որը հայտարարել են արդեն, որ կառուցում են: Այդ հատվածը խոցելի է դառնում, եթե ադրբեջանական զինուժն է գալիս, սահմանապահը եթե գալիս է, խոցելի չէ, սահմանապահը ինքը զենք չունի, որ հարձակվի: Բայց դա ներքին խնդիրներ են, իսկ Բաքուն (խմբ.) իր խոստումը չի կատարում և իր ուզածն է անում»,- ասել է նա:
Քարտեզագիրը նշում է, որ 1990-ականերին, երբ պատերազմ էր սկսվել, ադրբեջանցիները գնդակոծում էին ճանապարհը, և մարդիկ էին զոհվում:
«Մենք երկու ճանապարհ ունենք, կամ կամուրջը վերցնենք մեզ, համահավասար ուրիշ վայրում հող տանք, ինչին Բաքուն (խմբ.) չի համաձայնի, կամ նոր ճանապարհ կառուցենք»,- ասում է Գալչյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Ավելացնել նոր մեկնաբանություն