Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել է Բաքվի թիրախը. միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին ներկայացված դիմումին, որը հորդորում է կոմիտեին դատապարտել Բաքվի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

«Reuters» գործակալությունը մասնավորապես մեջբերել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերին, որը նշել է. «Ուշագրավ է, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ․) Ռուբեն Վարդանյանին դիտում է որպես սպառնալիք և փորձում է նրան լռեցնել կամայական կալանքով, իսկ վերջին շրջանում՝ նաև խոշտանգումներով: Եթե Բաքուն (խմբ․) ցանկանում է, որ միջազգային ասպարեզում իրեն լուրջ վերաբերվեն, ապա անհապաղ պետք է դադարեցնի այդ գործողությունները և ազատ արձակի Վարդանյանին ու մյուս հայ բանտարկյալներին»:

Ֆրանսիական «Le Figaro»-ն ևս ծավալուն անդրադարձ է կատարել փաստին՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հարազատները խիստ անհանգստացած են նրա վիճակով: Պարբերականը հիշեցնում է, որ մարդասիրական գործունեության համար Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրված Վարդանյանը ներկայումս խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում:

Պարբերականը մեջբերել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի խոսքերը, որը պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների մասին է իրենց հայտնի դարձել. «Նրան հնարավորություն չի տրվել ոչ քնելու, ոչ նստելու: Նրան երկու օր շարունակ զրկել են խմելու ջրից, նա չի ունեցել հիգիենայի պարագաներ»:

Պարբերականը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի հետ Բաքվի բանտում են ևս 22 հայեր, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը: Նշվում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել՝ փորձելով օգնել տեղի բնակչությանը: Այնտեղ գտնվելու ժամանակահատվածում նրան հաջողվել էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի խնդրի և այնտեղ տիրող իրավիճակի վրա:

«Հենց Վարդանյանի խարիզմատիկ անձը և միջազգային ասպարեզում լսելի ձայնն էլ նրան դարձրել են Բաքվի (խմբ․) իշխանության թիրախը»,- գրել է «Le Figaro»-ն:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները