Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց տնտեսական խորացող կապեր ունենք ՌԴ-ի հետ. Պարսյան․ «Sputnik Արմենիա»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Տնտեսական առումով Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փոխադարձ բավականին խորացող հարաբերություններ, որքան էլ ՀՀ և ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից հնչեն միմյանց ուղղված մեղադրանքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ իշխանության քաղաքական կուրսի փոփոխությունը դեպի Արևմուտք տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին Ռուսաստանի հետ հարաբերություններում և ԵԱՏՄ շրջանակում։

Տնտեսագետը հիշեցրեց, որ օրինակ, այս տարվա 4 ամսվա տվյալներով` մեր արտաքին առևտրի 60 տոկոսը բաժին է ընկել ՌԴ–ին, մինչդեռ 2023 թ. այն կազմել էր ընդամենը 35–40 տոկոս։

«Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն տնտեսական առումով ունենք բավականին լավ հարաբերություններ հատկապես ԵԱՏՄ շրջանակում։ ՀՀ–ն և ՌԴ–ն միմյանց համար տնտեսական կարևոր երկրներ են դարձել և կարողանում են լուծել կենսական նշանակության շատ խնդիրներ»,– նկատեց Պարսյանը։

Օրինակ` արևմտյան պատժամիջոցների ֆոնին Հայաստանն օգնում է Ռուսաստանին` լուծելու տարբեր սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման և Ռուսաստան հասցնելու խնդիրը։ Նաև դա պատճառ դարձավ, որ ՀՀ տեխնիկա վերաարտահանվող ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գլխավորեց 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Բացի այդ, վերջին 5 ամսվա ընթացքում ՀՀ-ի միջոցով ՌԴ–ն կարողացել է մոտ 4.5 մլրդ դոլարի ոսկի է վաճառել։

Պարսյանը նորմալ է համարում, որ ՀՀ–ն այս պահին ընդգծված պրոռուսական քաղաքականություն չի վարում, այլապես արևմտյան պատժամիջոցները չէին ուշանա նաև Հայաստանի նկատմամբ։ Արդյունքում Ռուսաստանի հետ արտահանման, ներմուծման, փոխանցումների հնարավորությունները չէին լինի։

«ՀՀ կառավարությունը ցույց է տալիս պրոարևմտյան քաղաքականություն, բայց գործնականում ֆինանսապես, տնտեսապես փոխադարձ սերտ կապերի մեջ է ՌԴ–ի հետ»,– ընդգծեց Պարսյանը։

Երբ ՀՀ իշխանությունների կողմից ակտիվանում են պրոարևմտյան հայտարարությունները, ըստ նրա` ՌԴ–ից, բնականաբար, հնչում են նախազգուշացումներ էներգակիրների թանկացման, արտահանման հետ կապված խնդիրների մասին։

«Չմոռանանք, որ ՀՀ–ն իր էներգակիրների 80 տոկոսը ներկրում է ՌԴ–ից։ Երբ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային հատվածների աղետը, ռուսական «Հարավկովկասյան երկաթուղին» 2–3 ամսվա փոխարեն երկաթուղու աշխատանքները կարողացավ վերականգնել շատ կարճ ժամանակում` մոտ կես ամսում։ Արդյունքում էներգակիրների ներկրումը ՀՀ շարունակվեց նույն տեմպով։ «Հարավկովկասյան երկաթուղին» կարող էր, չէ՞, ձգձգել, սակայն դա չարեց»,– նշեց տնտեսագետը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Նախիջևանում փառատոնի շրջանակում ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով․ «Monument Watch»
Հարցում Բաքվի Հանրապետությունում. հարցվողների 83.8 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը
30
Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի, համակարգային լուծում է պահանջվում. Արցախի ՄԻՊ
Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը․ «Ազատություն»
35
Շարունակվում են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը
00
Ագրեսիայի և կեղծիքի նոր միջոցառում Նախիջևանում․ Բաքուն ահռելի միջոցներ է ծախսում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման համար․ «Գեղարդ» հիմնադրամ
10
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Բաքվում պահվող 23 հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար. ԱԳՆ պատասխանը. «Ժողովուրդ»
Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը․ «Sputnik Արմենիա»
000
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագիրը հասանելի է
7
Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը, որով առաջարկվում է ճանաչել Բաքվի իրականացված էթնիկ զտումներն Արցախում․ հայտարարություն
Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց տնտեսական խորացող կապեր ունենք ՌԴ-ի հետ. Պարսյան․ «Sputnik Արմենիա»
Ակնկալում ենք ձեր ներգրավվածությունը Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործում․ Լիլի Մինասյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
01
Բաքվի վարչախումբը թեև փորձում է, իբր, չեզոքություն պահպանել, սակայն վերլուծությունը բացահայտում է իրական պաշտոնական տրամադրությունները. իրանագետ
5
Մեր ամբողջ շարժումը, պայքարը արժեքների մասին է. Բագրատ Սրբազանը` Տաթևի վանքում