
Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։
«Հաստատում եմ՝ վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- 1lurer.am-ին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։
Ավելացնել նոր մեկնաբանություն