Submitted by H.Aslanyan on
Ամստերդամ

Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա: Այս մասին գրել է Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Չունենալով իրավական որևէ օրինական հիմք՝ Հայաստանի ավելի ու ավելի ավտոտրիտար դարձող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ նույնիսկ քվեների կեսը, որոշել է, որ իր կառավարությունը պետք է որոշի Հայ Առաքելական Եկեղեցու ապագա ղեկավարությանն ու ուղղությունը՝ անտեսելով կրոնական ազատության միջազգային չափանիշները։

Դիմակայությունն այժմ հասել է արտասովոր նոր փուլի։ Փաշինյանի կառավարությունն իր քաղաքական օրակարգում է ներառել Հայաստանի, այսպես կոչված, «հոգևոր անվտանգությունն» ու Եկեղեցու բարեփոխումները՝ առաջարկելով խորհրդարանական քննություն սկսել Եկեղեցում առկա «խոր համակարգային ճգնաժամի» վերաբերյալ, որին կարող են հաջորդել օրենսդրական փոփոխություններ։

Սա տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու վրա ամիսներ շարունակվող ճնշումների ֆոնին։ Ձերբակալվել ու քրեական հետապնդման են ենթարկվել բարձրաստիճան հոգևորականներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կանգնեցվել է դատարանի առջև, իսկ Փաշինյանը բազմիցս պահանջել է նրա հեռացումը։

Այժմ կառավարությունը փորձում է առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնել բուն Եկեղեցու վերափոխմանը։

Հայ Առաքելական Եկեղեցին գոյություն ունեցող հնագույն քրիստոնեական հաստատություններից է։ Այն դիմակայել է դարեր տևած օտար տիրապետությանը, հալածանքներին, Ցեղասպանությանն ու խորհրդային բռնաճնշումներին՝ պահպանելով հայոց հավատքն ու ինքնությունը նույնիսկ այն շրջաններում, երբ անկախ հայկական պետություն գոյություն չուներ։ Նրա ղեկավարությունը որոշվում է սեփական եկեղեցական կառույցների ու ավանդույթների համաձայն, այլ ոչ թե Երևանում տվյալ պահին իշխող կառավարության քաղաքական նախասիրություններով։

Գերագույն հոգևոր խորհուրդն այս շաբաթ մերժեց կառավարության հերթական միջամտությունը՝ հայտարարելով, որ «Ազգային ժողովը պատշաճ հարթակ չէ եկեղեցական ներքին հարցեր քննարկելու համար», և որ Եկեղեցու բարեփոխումները «չեն կարող իրականացվել արտաքին ճնշումների, սպառնալիքների կամ որևէ այլ կամայականության ներքո»։

«Amsterdam & Partners LLP»-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը նշում է․

«Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից։ Այժմ նա իրեն դասել է Խորհրդարանից վեր, Եկեղեցուց վեր և, ըստ ամենայնի, Աստծուց վեր։

Մոտ երկու հազար տարի Հայ Առաքելական Եկեղեցին դիմակայել է կայսրերին, բռնապետերին, հալածանքներին ու ցեղասպանությանը։ Այժմ Վարչապետը կարծում է, թե ինքը կարող է որոշել, թե ով պետք է ղեկավարի այն, ինչպես պետք է ինքնակառավարվի և ինչպես հայերը պետք է ընկալեն իրենց Եկեղեցին։

Սա բարեփոխում չէ։ Սա անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ է։

Միջազգային համայնքի լռությունն արդեն անհնար է արդարացնել։ Եթե որևէ կառավարություն փորձեր որոշել հնագույն կրոնական հաստատության ղեկավարությունն ու ներքին կառավարումը Եվրոպայի մեկ այլ վայրում, դա արդարացիորեն մեծ վրդովմունք կառաջացներ։

Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»։

«Amsterdam & Partners»-ը կոչ է անում աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը։

«Amsterdam & Partners LLP»-ը միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում՝ տեղակայված Լոնդոնում և Վաշինգտոնում»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել