Submitted by H.Aslanyan on
Հրանտ

Պատմությունը կրկնվելու է․ հաջորդ ընտրություններին մեր ժողովրդին uտիպելու են «լեգիտիմացնել» այսպես կոչված խաղաղության պայմանագիրը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Պատմության փիլիսոփայության մասին իրենց մտորումներում Հեգելն ու Մարքսը հանգել են շատերի համար ընդունելի եզրահանգման. «Պատմությունը կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Այս արտահայտությունը հիշեցի Նախագահ Քոչարյանի՝ այսօր հրապարակված հարցազրույցը լսելուց հետո։ Անկեղծ պետք է ասեմ՝ դառը զգացողությունները չեն լքում ինձ։ Պատճառները մի քանիսն են։ Բայց ամենակարևորը, թերևս, այն գիտակցումն է, որ մոտ ապագայում նորից կանգնելու ենք մեծ խնդիրների առջև. պատմությւնը կրկնվելու է որպես ողբերգություն։

Ցավոք, այլ կերպ չի կարող լինել։ Եվ կրկին պատճառը պարզ է. անցյալից դասեր չենք քաղում։ Ավելին՝ Նախագահ Քոչարյանն անցյալը շատ յուրովի է մեկնաբանում՝ հարմարեցնելով այն այսօրվա քաղաքական կոնյուկտուրային։

Վերցնենք, օրինակ, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ երկրորդ նախագահն ասում է, որ իրեն զգուշացնում էին, թե մասնակցելով այդ ընտրություններին, ընդդիմությունը կլեգիտիմացնի Նիկոլի իշխանությունը։ Ճիշտ չի ասում Քոչարյանը։ Այդ զգուշացնողներից մեկն էլ ես էի։ Բայց 2021թ. նախընտրական շրջանի իմ բազմաթիվ մեկնաբանություններում, հարցազրույցներում ու հոդվածներում ես խոսում էի ոչ թե Նիկոլի իշխանությունը, այլ մեր պարտությունը լեգիտիմացնելու վտանգի մասին։ Եվ դա էր իրականությունը։ Նիկոլն այդ ժամանակ շատ լեգիտիմ էր աշխարհի աչքին (ի դեպ, հիմա էլ)։ Բայց այսպես կոչված միջազգային հանրությանը (իսկ իրականում՝ Ալիևին) պետք էր, որպեսզի հայ ժողովուրդն ընդուներ 44-օրյա պատերազմի պարտությունը։ Եվ դա արվեց հենց 2021թ. խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ահա, թե ինչն է իրականում լեգիտիմացրել երկիրն այն ժամանակ և այն պայմաններում ընտրության տարած ընդդիմությունը։

Ընդ որում, Քոչարյանին ուրիշ բան էլ էին զգուշացնում։ Այն, որ ընտրություններում ընդդիմությունը պարտվելու է։ Չի կրելու։ Ցավոք, այդ զգուշացումները նա արժանահավատ չհամարեց։ Իսկ այսօր Քոչարյանը կրկին խոսում է ընտրություններով իշխանափոխություն անելու հնարավորության մասին։

Կստացվի՞։ Թող այս անգամ ես սխալ լինեմ (երանի 2021-ին էլ սխալ լինեի), բայց գրեթե համոզված եմ, որ հաջորդ ընտրություններին մեր ժողովրդին ստիպելու են «լեգիտիմացնել», օրինակ, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այո, պատմությունը կրկնվելու է։ Եվ դա արդեն շատ տեսանելի է։ Որովհետև… Որովհետև Նիկոլի իշխանության ամեն օրը ողբերգություն համարող ընդդիմության զգալի հատվածը հրաժարվում է իմպիչմենտի գործիքն օգտագործելու՝ թեկուզ և մշուշոտ հնարավորությունից ու համաձայնվում ևս մեկ տարի հանդուրժել դավաճաններին։ Մինչդեռ և կրկին մեծ վստահության զգացումով եմ ասում՝ ոչ Նիկոլը, ոչ էլ նրա հովանավորները ձեռքերը ծալած չեն նստելու։ Նրանք արդեն այսօր նոր արտահերթ ընտրություններ կազմակերպելու և այդպիսով մեր ժողովրդի վզին նոր կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն են ստացել։ Այնպես որ գործը 2026-ին չի հասնի...»,- գրել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել