Submitted by H.Aslanyan on
Հնդկաստան

Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտն արդեն տասնամյակներ շարունակ աշխարհի ամենալարված ու ռազմավարական հակասություններից է, որ ցանկացած պահի կարող է վերաճել լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով երկու երկրների միջուկային զենքի առկայությունը, պատմական թշնամանքը և շարունակական վեճը Քաշմիրի հարցում։

Վերջին շրջանում էլ նոր լարվածության պատճառ դարձավ Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունը, որից հետո հնդկական կողմը մեղադրեց պակիստանյան կողմին, որ ահաբեկչության թելերը տանում են դեպի այդ երկիր։ Դրան հետևեց Հնդկաստանի կողմից «Սինդուր» օպերացիան, որի նպատակն էր կանխել Պակիստանի կողմից ֆինանսավորվող ու խրախուսվող զինյալ խմբավորումների ակտիվությունը Հնդկաստանի սուվերեն տարածքում։ Գործողության շրջանակներում հնդկական կողմը հարվածներ հասցրեց «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի կողմից կառավարվող Քաշմիրում։

Չնայած Նյու Դելիի կողմից այս գործողությունը ներկայացվում է որպես անհրաժեշտ պաշտպանական քայլ, Պակիստանը դա մեկնաբանում է որպես ագրեսիվ հարձակում, ինչի հետևանքով էլ լարվածությունը վերածվեց երկու երկրների միջև ռազմական բախման։ Առկա լարված միջավայրում նկատելի էր նաև Հարավային Ասիայից դուրս՝ արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությունը։ Մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը միանգամից սկսեցին բացահայտ աջակցություն հայտնել Պակիստանին՝ թե՛ ռազմական համագործակցության մակարդակում, թե՛ դիվանագիտական դաշտում։

Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները, որտեղ նա դատապարտում է Հնդկաստանի գործողությունները Քաշմիրում և ընդգծում Պակիստանի՝ իբր «արդարացի պայքարը», նպատակ ունեն ոչ միայն իսլամական համերաշխության ցուցադրում լինել, այլև տարածաշրջանային ազդեցության խորացման նպատակով ավելացնել Անկարայի դերակատարությունը Հարավային Ասիայում։

Ադրբեջանը, որը Պակիստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնում է, այդ թվում՝ սպառազինություններ ձեռք բերելով այդ երկրից, նույնպես շտապեց իր աջակցությունը հայտնել Իսլամաբադին։ Ադրբեջանում անգամ ցույցեր իրականացվեցին՝ ի աջակցություն Պակիստանի։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառազինություններ է ներկրում Պակիստանից, Թուրքիան կոնկրետ թուրքական արտադրության սպառազինություններ է մատակարարում պակիստանյան կողմին, որոնց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ռազմական անօդաչուները։ Եվ անգամ Պակիստան-Հնդկաստան բախման ֆոնին լուրեր էին տարածվում, որ Թուրքիան սպառազինությունների բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Պակիստան։

Հնդկաստանի արձագանքը Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, բնականաբար, չուշացավ։ Նյու Դելիում սկսեցին ակտիվ քայլեր ձեռնարկել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան տանդեմին հակազդելու ուղղությամբ։ Նախ՝ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից եկող ապրանքների ներկրման վրա։ Ապա Հնդկաստանի ներսում սկսեցին թուրքական և ադրբեջանական ապրանքների բոյկոտի ենթարկելու կոչեր հնչել։ Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում էր, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա: Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ էլ հայտարարեցին դեպի Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին։

Անգամ կասեցվեց համագործակցությունը թուրքական ավիաուղիների հետ։ Սա տնտեսական հարված է Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ հազարավոր հնդիկների այցելությունը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրների տուրիստական ոլորտի համար։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին և Թուրքիային անհանգստացնում է Հնդկաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Միայն 2022-2023 թվականներին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը