Submitted by H.Aslanyan on
Իրան Հայաստան

Իրանի հետ հարաբերությունների ճիշտ կառուցումն անվտանգային լրացուցիչ բարձիկ կտա․ Ոսկանյան

Հայաստանի հետ հարաբերություններն Իրանի համար ռազմավարական և անգամ կենսական նշանակություն ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ու հանդիպումներն Իրանում։

Նրա կարծիքով՝ հաշվի առնելով այն նոր մարտահրավերները, որ ի հայտ են եկել Հարավային Կովկասում Արցախի բռնազավթումից և թուրքական ներկայության ավելացումից հետո, Հայաստանն իր կարևորությունն Իրանի համար աշխարհաքաղաքական իմաստով ոչ միայն պահպանում է, այլև ավելացրել է։ Իրանագետի խոսքով՝ ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև Իրան-ԵԱՏՄ առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ինչն Իրանի համար Հայաստանը վերածում է կարևոր դարպասի դեպի ԵԱՏՄ տարածք։

«Ուստի բոլոր բաղադրիչներով՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, Հայաստան-Իրան հարաբերությունները չափազանց կարևոր են»,- շեշտեց Ոսկանյանը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել էր, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև լավ հարաբերություններին։

Իրանագետի խոսքով՝ ամեն ինչ շատ պարզ է, և այս խոսքերն առաջնահերթ վերաբերում են ադրբեջանա–թուրքական նկրտումներին, որոնք բազմաբաղադրիչ են, հիբրիդային։

«Այդ շարքում առաջնային վտանգ և մարտահրավեր է, այսպես կոչված, «թուրանական միջանցքը», որն ադրբեջանական կողմը կոչում է «Զանգեզուրյան միջանցք», և պարբերական սպառնալիքներն այդ «միջանցքն» ուժով ստանալու մասին»,- նշեց Ոսկանյանը։

Ըստ նրա՝ թեպետ վերջին շրջանում այդ սպառնալիքները որոշակիորեն թուլացել են, ինչը պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց վտանգը շարունակում է պահպանվել։

«Այս իրավիճակում առաջնահերթ խնդիրը Հայաստան-Իրան ցամաքային անվտանգ կապի և հայ-իրանական սահմանի անխախտ բնույթն է, ուստի իրանական կողմն այս հարցում չափազանց շահագրգիռ է»,- ասաց իրանագետը։

Ամբողջական հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր