Submitted by H.Aslanyan on
Ատոմ

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում

Ռուսաստանը պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում՝ ընդ որում, վերացնելով անվտանգության առումով Իսրայելի մտահոգությունները: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ընդհանրապես, ինձ թվում է, որ նկատի առնելով խաղաղ ատոմի օգտագործումը, զարգացումը շարունակելու Իրանի ծրագրերը՝ նկատի է առնվում է նաև դրա կիրառումը գյուղատնտեսության, բժշկության և այլ բնագավառներում, բայց  դա ատոմային էներգետիկա չէ, և մենք կարող ենք Իրանի հետ աշխատել ատոմային էներգետիկայի բնագավառում: Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում: Որովհետև վստահության մակարդակը բավականին բարձր է մեր երկրների միջև: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Մենք կարող ենք  շարունակել այդ աշխատանքը և ապահովել նրանց շահերն այդ ոլորտում»,- ասել է նա:

«Ես այժմ չեմ մտնի մանրամասնությունների մեջ։ Դրանք շատ են։ Եվ այդ բոլոր մանրամասնությունները մենք քննարկել ենք ինչպես  իսրայելական, այնպես էլ ամերիկյան կողմի հետ։ Այդպես մենք նաև որոշակի ազդանշաններ ենք ուղարկել մեր իրանցի բարեկամերին։ Եվ ընդհանրապես հնարավոր է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմային էներգետիկիայի բնագավառում և միևնույն ժամանակ  վերացնել Իսրայելի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ»,- հավելել է Պուտինը։ 

Նախագահի խոսքով՝ ինքն առաջարկել է իրանական հարցի շուրջ «իրադրությունից հնարավոր ելք», բայց որոշումն Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությանն է։ «Նման տարբերակներ, իմ կարծիքով, կան։ Մենք դրանք շարադրել ենք, կրկնում եմ, մեր բոլոր գործընկերներին՝ թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Իսրայելին և թե՛ Իրանին հայտնել ենք։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը։ Բայց որոշումն, իհարկե, կախված է այդ բոլոր երկրների, առաջին հերթին՝ Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությունից»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։ 

Բացի այդ, Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին Իրանում ավարտել է Բուշերի ԱԷԿ-ի կառուցումը, որի նախագիծն սկզբնապես իրականացվել է գերմանական ընկերությունների կողմից։

«Մենք պայմանագիր ենք կնքել ևս երկու բլոկի կառուցման համար։ Աշխատանքներն ընթանում են, և մեր մասնագետներն այնտեղ են։ Ավելի քան երկու հարյուր մարդ։ Եվ մենք համաձայնության ենք եկել Իսրայելի ղեկավարության հետ, որ կապահովվի անվտանգությունը»,- վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը