
ՌԴ-ն Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովան արձագանքել է Մեդինսկու՝ ԼՂ-ի մասին խոսքերին
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ:
Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը և դրանց չտալ «բոլորովին այլ իմաստ»։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում բերել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանին միջև կար վիճելի տարածք՝ Ղարաբաղը:
Ավելացնել նոր մեկնաբանություն