
Թուրքիայի սպառազինությունը կհամալրվի նոր արդիականացված ռազմական ինքնաթիռներով
Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերությունը հայտարարել է, որ 2026-ին թուրքական ռազմաօդային ուժերին կմատակարարի 4 միավոր արդիականացված «Hava SOJ» էլեկտրական մարտկոցով աշխատող ռազմական ինքնաթիռ: Ըստ «Դետքի»` այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ինքնաթիռը «TUSAŞ»-ն արտադրում է համատեղ թուրքական ռազմարդյունաբերական «Aselsan» ընկերության հետ միասին: Այն հնարավորություն ունի ցամաքում, օդում և ծովում հայտնաբերել հեռահաղորդակցության և ռադարային ազդանշաններ:
Նշվում է, որ այն կարող է նաև արգելափակել այդ ազդանշանները՝ ապահովելով ռազմական մյուս ինքնաթիռների արդյունավետ գործունությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն