detq

ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ դաշինքի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության վիճակի բերելու անհրաժեշտության շուրջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է բրիտանական «The Daily Telegraph» պարբերականին տված հարցազրույցում։

«Ես չեմ մանրամասնի, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է աշխատանքային վիճակի բերվի, և ինչպես դրանք պետք է պահվեն, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի շուրջ: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս հարցում թափանցիկությունն օգնում է հստակ ուղերձ հղել, որ ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք է:

«ՆԱՏՕ-ի նպատակն է ունենալ աշխարհ առանց միջուկային զենքի, բայց քանի դեռ կա միջուկային զենք, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունեն, իսկ ՆԱՏՕ-ն չունի, վտանգավոր աշխարհ է»,- նշել է նա

Ըստ Ստոլտենբերգի` իրեն հատկապես անհանգստացնում է Չինաստանը, որը մեծ ներդրումներ է կատարում ժամանակակից սպառազինությունների ստեղծման մեջ և մտադիր է մինչև 2030 թվականն իր միջուկային մարտագլխիկների թիվը հասցնել հազարի։

«Սա նշանակում է, որ առաջիկայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել նախկինում աննախադեպ իրավիճակի՝ երկու պոտենցիալ միջուկային հակառակորդի՝ ի դեմս Չինաստանի և Ռուսաստանի, ինչը անհետևանք չի մնա»,- նշել է նա։

Ստոլտենբերգը հավելել է, որ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցներն այժմ թարմացնում են իրենց միջուկային զինանոցները։

«ԱՄՆ-ն արդիականացնում է իր գրավիտացիոն ռումբերը Եվրոպայում տեղակայված միջուկային մարտագլխիկների համար, իսկ եվրոպացի դաշնակիցներն արդիականացնում են ՆԱՏՕ-ի միջուկային առաքելության համար նախատեսված ինքնաթիռները»,- եզրափակել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ