Hayrapetyan

Վերահաստատվում է, որ Բաքուն և Անկարան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ. ադրբեջանագետ

Երեկ Թյուրքական պետությունների  խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) 13-րդ գլխավոր ասամբլեայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով։ Դրանցից որոշները, որոնք առնչվում են Հայաստանին, արդեն ներկայացվել են մեր մեդիատիրույթում:

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է այն հայտարարություններին, որոնց անդրադարձ չի եղել, բայց կարևոր են մեզ համար։

Նա մասնավորապես գրել է. «Նախ նշեմ, որ վերոնշյալ վեհաժողովին մասնակցել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահը, Ղրղզստանի Ժողորկու Քենեշի (ԱԺ) նախագահը, Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի (ԱԺ) նախագահը, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» «ԱԺ նախագահը» և Հունգարիայի Ազգային ժողովի փոխնախագահը։

Ուշագրավ են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի և Ալիևի, ինչպես նաև Հունգարիայի ԱԺ փոխնախագահի հետ երկխոսության հատվածները, դրանք կներկայացնեմ մաս-մաս։

Այսպես` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը Ալիևին ուղղված իր խոսքում ասում է․ «Իհարկե, համաշխարհային պատմության նոր դարաշրջանի դռները բացվում են մեր առջև։ Խորհրդային միության փլուզմամբ երկբևեռ համաշխարհային համակարգը անցավ պատմության գիրկը: Աֆղանստանից Ամերիկայի դուրս գալուց հետո Ամերիկայի միաբևեռ աշխարհակարգը անցավ պատմության գիրկը: Այժմ մենք բազմաբևեռ դարաշրջանի նախաշեմին ենք:

Մոտ 300 միլիոն թուրքեր ապրում են այն աշխարհագրական տարածքում, որն ընդգրկում է Կենտրոնական Ասիան` ներառյալ Ուզբեկստանը և Ղազախստանը, Կովկասից մինչև Անատոլիա, իսկ այնտեղից մինչև Եվրոպա՝ Հունգարիա: Սա հսկայական ներուժ է։ Դա անսովոր մեծ ներուժ է թե՛ մարդկային կարողությունների, թե՛ ստորգետնյա ու վերգետնյա ռեսուրսների առումով։ Ինշալլահ, թյուրքական պետությունները դա կօգտագործեն ամենախոհեմ ձևով և կդառնան մեծ ուժ նոր ձևավորվող աշխարհում: Այն փաստը, որ թյուրքական աշխարհը ուժերի կարևոր հավասարակշռություն է, սպառնալիք չէ աշխարհում խաղաղության համար։ Ընդհակառակը, դա հնարավորություն է՝ ապահովելու կայուն խաղաղություն աշխարհում։ Առաջիկա ժամանակաշրջանում մենք, Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների և մեր մյուս եղբայրների հետ, մոբիլիզացնելու ենք մեր բոլոր հնարավորությունները՝ թյուրքական աշխարհին մեծ հզորություն հաղորդելու համար։ Մենք կամրապնդենք մեր միասնությունը, իրավահավասարությունն ու եղբայրությունը և որպես «win-win» սկզբունքի մաս համատեղ նախագծերով կվերականգնենք իրավունքներն ու արդարությունը աշխարհի այս տարածաշրջանում։ Մենք ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ձևավորվի մի կառույց, որտեղ կգերիշխի արդարությունը։ Այս համատեքստում մենք դարաշրջանի նախաշեմին ենք և մեծ հույս ունենք։ Մեզ մնում է միայն կատարել մեր պարտքը և հաջորդ սերունդներին ավելի ուժեղ թյուրքական աշխարհ փոխանցել»:

Ի պատասխան Ալիևն ասել է․ «Թուրքիան միշտ եղել է Բաքվի Հանրապետության (խմբ.) կողքին, և երբ սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շատ բացահայտ և դիպուկ խոսքերը, որ «Թուրքիան կանգնած է Բաքվի Հանրապետության (խմբ.) կողքին», մեզ լրացուցիչ ուժ տվեցին։ Այս քաղաքական և բարոյական աջակցությունը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ.) միայնակ չէ, և որ Թուրքիան մեր կողքին է 44 օր։ Ամեն օր թե՛ նախագահը, թե՛ մյուս պաշտոնյաները հայտարարություններ էին անում, որոնք մեզ հնարավորություն տվեցին ավարտին հասցնելու հաղթանակի այս արդարացի գործը։ Որովհետև դուք լավ գիտեք, որ 44 օրվա ընթացքում Բաքվի Հանրապետությունը (խմբ.) ենթարկվել է մեծ ճնշման տարբեր ուժային կենտրոնների կողմից։ Որոշ երկրներ նույնիսկ սպառնացին մեզ, բայց նման բարդ իրավիճակում Թուրքիայի աներկբա աջակցությունը, կրկնում եմ, մեզ լրացուցիչ ուժ և վստահություն տվեց, և մենք շնորհակալ ենք այս աջակցության համար։ Սա գիտի և գնահատում է Բաքվի (խմբ.) ողջ ժողովուրդը։

Ինչպես նշեցիք, ես շատ ուրախ եմ, որ սա արդեն ընդհանրական մոտեցում է, միասնական գաղափար։ Թյուրքական աշխարհի հզորացումն ու միավորումը թյուրքական աշխարհը և Թյուրքական պետությունների կազմակերպությունը կվերածեն համաշխարհային մասշտաբով մեծ ուժի: Որովհետև, ինչպես նշեցիք, գործող համակարգերը ճգնաժամի մեջ են։ Նրանցից յուրաքանչյուրն իր ճգնաժամն է ապրում։ Մեր ներուժը, ընդհակառակը, օրեցօր մեծանում է։ Ինչպես նշեցի, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ թյուրքական աշխարհն անսահման է, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Աճող ու երիտասարդ բնակչություն, բնական ռեսուրսներ, տրանսպորտային ուղիներ և միասնություն մեր մեջ: Այս միասնությունը բնական է, և դրա հիմքում ընկած են ընդհանուր արմատները: Ուստի այս միասնությունն ավելի ուժեղ և հզոր է, քան մյուսները։ Այսինքն՝ մեր միասնությունը հիմնված է էթնիկական և մշակութային արմատների վրա, և, իհարկե, պետք է գործնական քայլերով ամրապնդենք այդ միասնությունը»։

Սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ այս երկրները շարժվելու են Հայաստանի Սյունիքի մարզով իրենց համար արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ, քանի որ իրենց ծրագրերի համաձայն՝ դա թյուրքական աշխարհը կապող օղակ է։ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել բանակցային առաջընթացի մասին ու նշել, որ ՀՀ-ի և Բաքվի (խմբ.) վարած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի։ Իբր թե ՌԴ-ն չի լինի, այլոք կլինեն, դե էլի միջանցքը ո՞նց է լինում, այսինքն՝ ՀՀ-ն միևնույն է չի լինի վերահսկողը, ավելին ասեմ՝ նման տրամաբանություն չի գործի, եթե ճանապարհն անցնի Բաքվի տարածքով։ Պատկերացնում ե՞ք, Իրանի տարածքով Նախիջևան կապի դեպքում Իրանը համաձայնվեր, որ երրորդ կողմ, ով ուզում է լինի, ուղեկցում ապահովի, իհարկե չեք պատկերացնում։ Այնպես որ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն շարունակում են առաջ շարժվել Էրդողանի ու Ալիևի երազանքների իրագործման ուղիով։ Իսկ վերջիններս էլ ունեն մեծ ծրագրեր, որոնք երկարաժամկետ առումով առհասարակ հարցականի տակ են դնելու ոչ միայն ժողովրդավարության, իրավունքների ու արժանապատիվ խաղաղության գաղափարը, այլև հայոց պետության գոյությունն առհասարակ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին