Ադրբեջանի զինուժը շարունակում է սպառնալ Հայաստանի գոյությանը․ «Freedom House»

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ «Nations in Transit 2024» զեկույցը։ Եվրասիական 29 երկրներում ժողովրդավարության հետ կապված իրավիճակն ուսումնասիրող զեկույցն արձանագրում է, որ տարածաշրջանում 20-րդ տարին անընդմեջ ժողովրդավարական կառավարման ընդհանուր անկում է: Զեկույցում ընդգրկված 29 երկրներից տասն անկում են ունեցել ժողովրդավարության վարկանիշում, միայն հինգը, այդ թվում՝ Հայաստանը, բարելավել են իրենց ցուցանիշները, հայտնում է «Civilnet»-ը։

Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը և Վրաստանը անցումային կամ հիբրիդային ռեժիմների ցանկում են, Ադրբեջանը՝ ավտորիտար։ Հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների ենթաբաժնում Հայաստանն ավելի լավ՝ «ցիկլային հիբրիդ» դիրքում է, Վրաստանը՝ «ավտոկրատացող հիբրիդ»։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել «Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, ինչի հետևանքով այնտեղ ապրող ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան փախչել և հիմնականում բնակություն հաստատել Հայաստանում»:

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով երկրի տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում և փորձելով բավարարել 2018-ի հեղափոխությունից հետո ձևավորված՝ լավ կառավարման հանրային պահանջը։

«Freedom House»-ը զուգահեռներ է անցկացնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների միջև․ «2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022-ի փետրվարին Կրեմլի ներխուժումը չէր Ուկրաինա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կենտրոնացած էր Կիևին աջակցելու վրա»:

Իրավապաշտպան կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի բռնի տեղահանությունը որակում է որպես «էթնիկ զտում»:

Ըստ զեկույցի՝ Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են «մեծացնել նրա ախորժակը» և տարածքային նոր պահանջների առիթ դառնալ։ Կազմակերպությունը հիշեցնում է 2024-ի փետրվարին նախագահի պաշտոնը ստանձնելիս Ալիևի ելույթը, որը հայկական տարածքների նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելու ապացույց էր:

«Ադրբեջանի զինուժը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով այդ երկրի տարածքի մի մասը»,- նշված է զեկույցում։

Կազմակերպությունը նախազգուշացնում է՝ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում Կովկասում կա «ավտորիտար ագրեսիայի ակնհայտ վտանգ»:

«Ռուսաստանի և Ադրբեջանի ագրեսիվ պատերազմները երկու ամենավառ օրինակներն են այն արհամարհանքի, որն այսօրվա բռնապետները ցուցաբերում են մարդու հիմնարար իրավունքների և բազմակարծիք հասարակությունների նկատմամբ»,- արձանագրում է «Freedom House»-ը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները