80

Փաստերը վկայում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի գործել այն ստորագրելուց ավելի քան մեկ ամիս հետո և մինչ օրս չի գործում․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է««Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանը 2024 թ. օգոստոսի 25-ին հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս բերելու կոչ-պահանջով՝ ընդգծելով, որ Արցախի հարցը լուծված չէ, իսկ դրա լուծմանը հասնելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու ճանապարհը ուժային եղանակն է: Միաժամանակ, Ա. Բազեյանը դիմել է մի շարք գործիչների՝ առաջարկելով միանալ իր կոչին:

Քանի որ հրապարակային կոչը, ի թիվս մի շարք անձանց, ուղղված է նաև ինձ, հարկ եմ համարում արձագանքել կոչին:

2020 թ. սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994 թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և մինչև նույն թվականի նոյեմբերի 9-ը տևած պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի ևս, մոտավորապես, 75%-ը:

2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հեռավար եղանակով ստորագրվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» հայտարարություն, որը բազմիցս խախտվել է ստորագելուց հետո:

Այսպես`

• Առաջին անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, ըստ որի` «2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումները, 2020 թ. դեկտեմբերի 12-ին վերսկսելով հարձակողական գործողությունները, օկուպացրել են նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը:

• Երկրորդ անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մասնավորապես՝ հայտարարության 1-ին կետը՝ ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումները, 2022 թ. մարտի 24-ին վերսկսելով հարձակողական գործողությունները, օկուպացրել են նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, հարակից Քարագլուխ բարձունքը:

• Երրորդ անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մասնավորապես՝ հայտարարության 6-րդ կետը, ըստ որի` «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով», ադրբեջանական կողմը 2022 թ. դեկտեմբերի 12-ին ապօրինաբար արգելափակել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը:

• Չորրորդ անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ադրբեջանական կողմը 2023 թ. ապրիլի 23-ին ապօրինի հսկիչ-անցագրային կետ է տեղադրել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի հարևանությամբ՝ այդպիսով պաշարման մեջ վերցնելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ սովահարության մատնելով նրանց:

• Հինգերորդ անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը` ադրբեջանական կողմը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Վերոնշյալ ապացուցված փաստերն անառարկելիորեն վկայում են, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստացի չի գործել այն ստորագրելուց ավելի քան մեկ ամիս հետո և մինչ օրս չի գործում:

Բացի դրանից` Նիկոլ Փաշինյանը, լիազորված չլինելով Արցախի Հանրապետության վարչակազմի կողմից, չունենալով իրավունք, այդուհանդերձ, 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրել է ազատագրված և Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքներն օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ: Ի դեպ նման իրավունք չունենալու մասին հայտարարել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018 և 2019 թվականներին Ստեփանակերտում, Երևանում և Մոսկվայում:

Այսպես`

• 2018 թ. մայիսի 9-ին Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը… Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը»:

• 2018 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «…ես լիազորված եմ բանակցել ՀՀ անունից, ես լիազորված չեմ բանակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից շատ պարզ պատճառով, որովհետև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, ունի իր սեփական կառավարությունը, իր սեփական իշխանությունը»:

• 2019 թ. մարտի 4-ին եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է հետևյալը. «…ես Արցախ չեմ ներկայացնում, այնտեղ ապրող մարդիկ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին, ուստի ես չունեմ մանդատ՝ Արցախի բնակչությանը խաղաղ գործընթացում ներկայացնելու համար: Ես ներկայացնում եմ Հայաստանը և պատրաստ եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»:

• Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպման առիթով Մոսկվայում գտնվելու ընթացքում 2019 թ. հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրե՛նց նախագահին, ունեն իրե՛նց կառավարությունը, իրե՛նց խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից, և ամեն ինչ այդպես էլ կատարվում է»:

Համաձայն 1969 թ. մայիսի 23-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի (այսուհետև՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի` ««պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից` այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից»:

Հետևաբար, 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հեռավար եղանակով ստորագրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» հայտարարությունը միջազգային պայմանագիր է:

Համաձայն Կոնվենցիայի 52-րդ հոդվածի՝ «Պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ»:

Քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի սպառնալիքի և այն կիրառելու միջոցով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ, հիշյալ հայտարարությունը` որպես միջազգային պայմանագիր, համարվում է առոչինչ:

Համաձայն Կոնվենցիայի 69-րդ հոդվածի՝ «Առոչինչ պայմանագրի դրույթներն իրավական ուժ չունեն»:

Հետևաբար՝

• Առոչինչ հայտարարությունից (միջազգային պայմանագրից) դուրս գալու անհրաժեշտությունը բացակայում է:

• 2020 թ. նոյեմբերի 9-ի առոչինչ հայտարարությունը (միջազգային պայմանագիրը) չի առաջացնում և չի կարող առաջացնել իրավական հետևանքներ Հայաստանի Հանրապետության համար, ինչի մասին Հայաստանի Հանրապետության վարչակազմը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ:

Այսպիսով, հիմնվելով հարցին վերաբերելի իրավական ակտերի հիման վրա կատարված վերլուծության վրա, հայտարարում եմ, որ միանում եմ Ալբերտ Բազեյանի 2024 թ. օգոստոսի 25-ի վերոնշյալ կոչին՝ միաժամանակ առաջարկելով խմբագրել այն՝ համապատասխանեցնելով Կոնվենցիայի դրույթներին»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները